Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը հրահրվել են արտաքին ուժերի կողմից, և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը համակարծիք է իր հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ո՞վ կարող է երաշխավորել, որ դրսից ներգրավված ուժերին անտարբերության պիտի մատնենք: Ո՛չ, Պուտինը և ես նույն կարծիքին ենք, որ այս խառնաշփոթը հենց այնպես չի ստեղծված», – ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Բելառուսում անկարգությունները հրահրվել են, որպեսզի երկրի իշխանությունները ներքաշեն «իրենց զորքերը ներքին գործողությունների մեջ»:









































