Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հայկական հեղափոխության բելառուսական մարտահրավերը

Մինչ Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ի կեղծված նախագահական ընտրություններով պայմանավորված բողոքի ցույցերն ու ակցիաները, Հայաստանում շարունակում է քննարկվել հարցը, թե որքանով էր արդարացված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հենց ընտրությունների հաջորդ օրը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու քայլը։

Վերջին օրերին իշխանությունների կողմից հնչել են այդ քայլն արդարացնող ամենատարբեր փաստարկներ՝ տրամաբանականից մինչև անհեթեթ։ Դրանց շարքը լրացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե Լուկաշենկոյին շնորհավորելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «բխում է հեղափոխության օրակարգից»։ Պատասխանելով հարցին, թե արդյոք դա ժողովրդավարական օրակարգին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ հեղափոխության ընթացքում հայտարարել են, թե արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություններ չեն լինելու: «Այսինքն՝ այս հայտարարությունն ամբողջովին բխում է հեղափոխության օրակարգից, և հեղափոխության օրակարգի շարունակականության ապահովումն է»,- ասել է նա:

Այսպիսով, փաստորեն ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության օրակարգի հիմքում ընկած են եղել ու են ոչ թե արժեքները, ինչպես թվում էր շատերիս, այլ շահերը։ Նման հայտարարություններով ըստ էության հողին է հավասարեցվում թավշյա հեղափոխության արժեբանական, փիլիսոփայական ձողը, քանի որ ստացվում է, որ հանուն ինչ-ինչ, թեկուզև կարևոր, շահերի մենք կարող ենք ոտնահարել այն արժեքներն ու սկզբունքները, որոնք ընկած են եղել թավշյա հեղափոխության հիմքում։ Սա մտահոգիչ, չափազանց մտահոգիչ իրողություն է և վկայում է անցած երկու տարիներին հեղափոխական հարթակից դեպի իշխանական առանձնասենյակներ տանող ճանապարհին տեղի ունեցած ու շարունակվող դեգրադացիոն գործընթացների մասին։ Իրականության մեջ, սակայն, հեղափոխությունը ոչ թե ասֆալտապատվող ճանապարհներն են ու տնտեսության այս կամ այն ճյուղի զարգացումը, որոնցով հպարտանում է իշխանությունը, այլ առաջին հերթին հենց արժեբանական, գաղափարաբանական փոփոխությունները, որոնցից, ցավալիորեն, գնալով հեռանում է Հայաստանի իշխանությունը։

Դժբախտաբար, Բելառուսում տեղի ունեցողը բացահայտեց ոչ միայն իշխանության երկակի ստանդարտները, այլ նաև Հայաստանի ընդդիմության փաստացի չգոյությունը։ Հայաստանի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը Բելառուսում կատարվող զարգացումների վերաբերյալ լուռ է ձկան պես, չի հնչել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը դատապարտող, իրենց ընտրական իրավունքների համար պայքարող բելառուսներին աջակցող որևէ հայտարարություն։ Եվ եթե իշխանության գործելաոճը խիստ վերապահումներով կարելի է արդարացնել պետական շահերով կաշկանդված լինելու իրողությամբ, ապա ընդդիմության լռությունը որևէ արդարացում կամ հիմնավորում չունի։ Ամեն ինչ ակնհայտ է ու պարզունակ. քանի որ Բելառուսում տեղի ունեցողը շոշափում է նաև Ռուսաստանի շահերը, Հայաստանի ընդդիմադիրները որևէ դիրքորոշում չեն հայտնում այդ շահերին որևէ կերպ չընդդիմանալու, որևէ պարագայում ռուսական զայրույթը չշարժելու համար։ Այն դեպքում, երբ Բելառուսում տեղի ունեցողը և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով շոշափում է նաև Հայաստանի պետական կենսական շահերը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Լուկաշենկոյի կատարած երկու հեռախոսազանգերը խիստ մտահոգիչ ազդակներ էին և վկայում էին այն մասին, որ սեփական իշխանության պահպանման համար Լուկաշենկոն պատրաստ է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը՝ հանուն Միութենական պետության ստեղծման։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ կախված բելառուսական զարգացումների ընթացքից՝ առաջիկայում կարող է մեկնարկել նոր շրջափուլ, որը կառնչվի ոչ միայն ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ Բելառուսին, այլ նաև այդ տնտեսական ու ռազմաքաղաքական դաշինքների մյուս անդամներին, այդ թվում՝ Հայաստանին։ Կրկին կախված իրադարձությունների զարգացման վեկտորից՝ բացառված չէ, որ դրանք հանգեցնեն Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների թարմացմանը, ընդհուպ ԽՍՀՄ վերականգնմանն ուղղված նպատակադրումների տեսքով։ Իսկ դա զգալի, կենսական, մինչև իսկ գոյաբանական սպառնալիքներ ու մարտահրավերներ է պարունակում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների, այդ թվում, իսկ գուցե անգամ առաջին հերթին՝ Հայաստանի համար։ Հետևաբար այս պայմաններում քաղաքական ուժերի լռությունն ու ամորֆ կեցվածքն իրականում հակապետական գործելաոճ է։

Այս օրերին Բելառուսի քաղաքների փողոցներում որոշվում ու վճռվում է շատ ավելին, քան լոկ այդ երկրի իշխանության հարցն է կամ նախագահի անուն-ազգանունը։ Մենք ուղղակի իրավունք չունենք անտարբեր լինելու այդ զարգացումներին, քանի որ վաղը դրանք այս կամ այն դրսևորմամբ կարող են թակել նաև մեր դուռը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում