Բելառուսի ընդդիմությունը պատրաստ է խաղաղ երկխոսության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, եթե նա կցանկանա փոխանցել իշխանությունը, ասել է նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Եթե Լուկաշենկան այժմ հեռանա պաշտոնից և կամավոր հանձնի իշխանությունը, նրան չեն հետապնդի, համոզված է Ցեպկալոն: Սակայն նա նշել է, որ ներկայումս Լուկաշենկան ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ խոսել ընդդիմության հետ:







































