ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ավելացում չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ներկայությունը դաշինքի արևելյան մասում որևէ պետության համար սպառնալիք չէ: Այն բացառապես պաշտպանական բնույթ է կրում և անհրաժեշտ է «հակամարտությունները կանխելու և խաղաղությունը պահպանելու համար»,-ասել է Լունգեսկուն:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ավելացնում է իր ռազմական ուժերը Բելառուսի արևմտյան սահմանների մոտ:








































