Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

Սարսափելի թուլությունն ու ցավերը դեռ հանգիստ չեն տալիս․ Գայանե Աբրահամյան

Սիրելի ընկերներ, ես արդեն տանն եմ շարունակում #Կորոնավիրուսից անվերջ թվացող բուժումը, համեմատաբար լավ եմ, չնայած սարսափելի թուլությունն ու ցավերը դեռ հանգիստ չեն տալիս։

Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ վիճակում կլինեի, եթե Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի գերհոգատար ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմը արագ չգործեր եւ ոտքի չկանգնեցներ, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, թե ինչ դժոխային ցավերի միջով են անցնում ծանր հիվանդները, երբ իմ վիճակը գնահատվում էր միջին ծանրության, բայց այդքանն էլ արդեն իսկ անտանելի էր։

Հիվանդանոցում ես միայն լիարժեքորեն հասկանում ու գնահատում բժիշկների նվիրումն ու անմնացորդ աշխատանքի ծավալը։ Խոնարհվում եմ բոլոր բուժաշխատողների առաջ, որոնք գերհոգնած ու գերծանրաբեռնված այս օրերին շարունակում են նվիրված աշխատել, հոգատարությամբ ու ջերմությամբ բուժել ու սփոփել հիվանդներին, չնայած հենց իրենք, շատ-շատերից առավել, հոգածության կարիք ունեն։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի տնօրեն Mher Davidyants -ին, 1ին բաժանմունքի ղեկավար Arshak Ghazaryan -ին, այս ողջ ամիսներին իրականացված պրոֆեսիոնալ աշխատանքի եւ նվիրումի համար, երախտապարտ եմ ողջ բուժանձնակազմին Կորոնավիրուսի ճիրաններից ինձ հնարավորինս անվնաս ազատելու եւ կյանք վերադարձնելու համար։

Բոլորիդ խնդրում եմ զգույշ լինել, երբեք չգիտեք, թե ինչ դրսեւորումներ կունենա այս չարիքը ձեր օրգանիզմում, ես չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետեւանքներն անկանխատեսելի էին։

Հ.Գ. Մղձավանջային սարսափելի ցավերի մեջ գտնվող հիվանդների համար ամենատհաճ բանը, որ կարող է լինել հիվանդանոցի մոտակայքում` հրավառություններն են, համակեցության տարրական կանոնների ու մարդկային նվազագույն ապրումակցման բացակայության այս մթնոլորտն իսկապես անտանելի է ու ցավալի… (հրավառությունների մասով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել եմ` շատ խիստ կարգավորումներով)։

Բայց մղձավանջը չէր ավարտվում միայն երեկոյան հրավառություններով, Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում ինչ-որ մեկը որոշել էր աքլոր պահել…, եւ Կորոնավիրուսի ցավերից, անքնությունից ուժասպառ լուսադեմերը խաթարվում էին աքլորականչով, թվում է ծիծաղելի, բայց հավատացեք, երբ ցավերի մեջ ես ողջ գիշեր եւ լուսադեմին միայն մի փոքր կարողանում ես քնել` աքլորականչը դառնում է հերթական մղձավանջը…

Մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը հենց միմյանց նկատմամբ հոգածության պակասն է, բացառապես սեփական հարմարավետության ապահովումը` մյուսների հաշվին դարձել է “լավ տղա” լինելու չափանիշ, եսակենտրոնությունը ամենալուրջ խնդիրն է, որ ճգնաժամային այս իրավիճակներում ակնհայտ է դառնում։ Մենք նաեւ որպես հանրույթ առողջանալու եւ վերափոխվելու կարիք ունենք։

Առողջ եղե’ք, պահպանե’ք կանոններն ու մի փոքր հոգացեք մյուսների մասին։

https://www.facebook.com/photo.php?fbid=10220637634784514&set=a.3796219377727&type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում