ԱՄՆ-ի բանակի միջուկային զինանոցը բավարար կլինի անհրաժեշտության դեպքում միաժամանակ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար, – հայտարարել է ամերիկացի գեներալ Գլեն Վան Հյորքը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:
«Մեր միջուկային զինանոցը այժմ բավականաչափ հզոր է Չինաստանին և Ռուսաստանին միաժամանակ զսպելու համար», – ասել է նա՝ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։
Գեներալը հրաժարվել է գնահատական տալ այն բանին, թե 5-10 տարի հետո ինչպես կարող է փոխվել ուժերի հավասարակշռությունը: Սակայն նա հավելել է, որ իրեն անհանգստացնում է իր միջուկային զինանոցը մեծացնելու Չինաստանի ձգտումը: