ՀՀ Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված տների վերանորոգումն արդեն մեկնարկել է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Յուրաքանչյուր վնասված տան դիմաց կառուցելու ենք կրկնակին»,- հայտնել է Չոբանյանը:
Նա նաեւ նշել է, որ սկսվել են վերականգնման աշխատանքներ նաև Նոյեմբերյանում, Դովեղում և Բարեկամավանում:
https://www.facebook.com/governor.of.Tavush/posts/719258628867117





































