Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է նախկին ընկերուհուն. Նոր զարգացումներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ»  վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Հ.-ի գործի դատական քննությունը:

39-ամյա Կարեն Հ.-ին մեղադրանք է առաջադրված  առանձին դաժանությամբ կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Հ.-ն սպանել է նախկին մտերմուհուն՝ Մարիամ Դ.-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կին ու երեք անչափահաս երեխա ունեցող Կարեն Հ.-ն մտերմացել էր Մարիամ Դ.-ի հետ, և  2015 թվականին ծնվել է  նրանց համատեղ դուստրը: Երեխան բնակվել է հոր՝ Կարենի ընտանիքում, իսկ երեխայի մոր՝ Մարիամի հետ եղել են տարաձայնություններ. Կարեն Հ.-ն, ըստ մեղադրանքի, խոչընդոտել է երեխայի հետ մոր տեսակցություններին, մասնավորապես՝ 2018 թվականի ապրիլին երեք անգամ առանց հարգելի պատճառի խոչընդոտել է մոր ու 3-ամյա երեխայի հանդիպումներին:

Տարաձայնությունները Մարիամի հետ եղել են շարունակական, և, ըստ մեղադրանքի, 2018 թվականի օգոստոսի 30-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ն անց 33-ի սահմաններում Կարեն Հ.-ն այցելելով Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում Մարիամի Դ.-ի վարձակալած  բնակարան, դանակի շուրջ 70 հարված հասցնելով, առանձին դաժանությամբ սպանել է նրան, մարմինը ծածկել է ծածկոցով ու հեռացել է:

Կարեն Հ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Նա դատարան է ներկայացվում հաշմանդամի սայլակով: Նրա հետազոտությունից հետո, ելնելով առողջական վիճակից, նրան տրվել է հաշմանդամության երկրորդ կարգ:

Քրեական գործը բաղկացած է վեց հատորից:

Կարեն Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչում: Դեպքից հետո նա ոստիկանությունում  հայտնել է, թե իր նախկին ընկերուհի Մարիամը, ումից երեխա ունի,խնդրել էր վաղ առավոտյան տանից վերցնել նրան ու տանել օդանավակայան: Ինքը գնացել է Մարիամի տուն: Երբ երկուսով ցանկացել են դուրս գալ տանից, իրենց վրա են հարձակվել 3-4 անծանոթ տղամարդ: Նրանցից մեկը բռնել է Մարիամին, իսկ մյուսները դանակով հարձակվել են իր վրա: Ինքը բռնել է դանակի շեղբից, վնասել է ձեռքերը և դիմել է փախուստի… Կարեն Հ.-ն խնդրել է պարզել իրենց վրա հարձակված անծանոթ տղամարդկանց ինքնությունն ու, քանի որ վնասվածքներ ունի, իրեն տալ դատաբժշկի ուղեգիր: Սակայն որոշ ժամանակ անց նա ձերբակալվել է Մարիամ Դ.-ին սպանելու կասկածով…

ԸստՄարիամ Դ.-ի տան մուտքի մոտակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների զննության արձանագրությունների՝  2018 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 7-ն անց 32-ին Արարատյան փողոցի տվյալ հատվածում հայտնվել է կապույտ «Շևրոլե» մեքենա: Մինչ այդ որևէ անձ մուտք չի գործել Մարիամ Դ.-ի տուն: Ժամը 7-ն անց 36-ին Մարիամի տան մուտքի դռանն է մոտեցել կապույտ շապիկով մի տղամարդ, ձախ ձեռքին՝ ինչ-որ առարկա, կանգնել է մուտքի դռան մոտ, շարժվել է դեպի պատուհանը, նորից մոտեցել է մուտքի դռանն ու ներս է մտել:  Դրանից հետո որևէ այլ անձ Մարիամի տուն չի մտել:

Ժամը 9-ն անց 15-ին նույն կապույտ շապիկով տղամարդը ճոճվելով դուրս է եկել Մարիամի տանից, քայլել է Արարատյան փողոցով: Նրա ձախ  ձեռքին ինչ-որ առարկա կար, աջ ձեռքով գրպանից ինչ-որ իր է հանել ու անհետացել է տեսախցիկի տեսադաշտից:

Ժամը 9-ն անց 46-ին վերը հիշատակված կապույտ «Շևրոլե» մեքենան հայտնվել է տեսախցիկի տեսադաշտում, ղեկին երևացել է նույն կապույտ շապիկով տղամարդը, հետո մեքենան դուրս է եկել տեսախցիկի տեսադաշտից:

Ժամը 17-ն անց 08-ին Մարիամ Դ.-ի տան մուտքի դռանն է մոտեցել սպիտակ վերնաշապիկով մի տղա: Նա խոսել է հեռախոսով, մտել է տուն: 17.09-ին տղան դուրս է եկել տանից, կանգնել է մուտքի դռան դիմաց, խոսել է հեռախոսով, մոտեցել է տեսախցիկի օբյեկտիվին, ձեռքերով ինչ-որ շարժումներ է արել: Ժամը 17.12-ին մի աղջիկ վազելով մոտեցել է սպիտակ վերնաշապիկով տղային, երկուսով մտել են Մարիամի տուն, դուրս են եկել: Նրանց են մոտեցել երկու կին: Սպիտակ վերնաշապիկով տղան ձեռքերով  խփել է գլխին:

Ժամը 17-ն անց 18-ին տանը մոտեցել է շտապօգնության մեքենան, հետո մոտեցել են ուրիշ մեքենաներ, ոստիկանական համազգեստով մարդիկ են եկել: Սպիտակ վերնաշապիկով տղան գնում-գալիս էր, իսկ շտապօգնության մեքենան հեռացել է…

Զննությանը մասնակից դարձված Համլետ Ա.-ն հայտնել է, թե սպիտակ վերնաշապիկով տղան ինքն է, Մարիամի ծանոթներից է…

Նա նշել է, որ օգոստոսի 30-ին ժամը 17-ն անց 08-ին ինքն է մոտեցել Մարիամի տանը՝ եկել էր, որովհետև Մարիամը չէր պատասխանում իր հեռախոսազանգերին: Մտել է ներս ու տեսել է, որ ներքնակն արյունոտ է, հատակին ընկած մարմին կա, որը ծածկոցով ծածկված էր: Մի փոքր հետ է տարել ծածկոցն ու տեսել է, որ ընկածը Մարիամն է…

Համլետ Ա.-ն հայտնել է, որ կապույտ շապիկով տղամարդը Կարեն Հ.-ն է՝ Մարիամի նախկին ընկերը, ումից Մարիամը երեխա ուներ, երեխան ապրում է հոր հետ: Համլետ Ա.-ն հայտնել է, թե Կարենին տեսել է Մարիամի մոտ եղած լուսանկարներում, ինչպես նաև սոցցանցերում եղած լուսանկարներում:

Ըստ բնակության վայրից տրված Կարեն Հ.-ի բնութագրի՝ Կարեն Հ.-ի խնամքին են չորս անչափահաս երեխաները՝ 16, 15, 13 և 4 տարեկան: Վերջին երեխան տուժող Մարիամ Դ.-ի ու Կարեն Հ.-ի դուստրն է: Կարենի խնամքին են նաև կինն ու վատառողջ մայրը: «Թաղային լիազորությունը» Կարենին բնութագրել է «դրականօրեն»:

Դեպքից հետո ՁՊՎ-ում գտնվող Կարեն Հ.-ի մարմինը զննվել, ու վնասվածքներ են հայտնաբերվել ձեռքերի շրջանում՝ սալջարդ վերք, քերծվածքներ, կտրած վերքեր:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ հիշյալ վնասվածքներով Կարեն Հ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Նշվել է, որ քերծվածքները կարող էին պատճառվել մարդկային եղուգներով՝ քաշքշուկի կամ ճանկռոտելու արդյունքում: Ձեռքերի մատների ու ափի կտրած վերքերը պատճառվել են սղոցանման եզր ու սուր եզր ունեցող առարկաներով…

Դատական այս նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Խաչատրյանի միջնորդությամբ կալանավայրից ներկայացվել էր ու որպես վկա հարցաքննվեց Միսակ Ա.-ն:

Վերջինս պատիժ է կրում գողությունների համար:

Միսակ Ա.-ն փաստաբան Խաչատրյանի կողմից փաստաբանական հարցման էր ենթարկվել 2019 թվականի հոկտեմբերի 2-ին: Միսակն  իր ձեռքով գրել էր, թե 2010 թվականից ճանաչել է այս գործով տուժող Մարիամ Դ.-ին, վերջինս իրեն պարտք էր… 45   հազար դոլար… Ինքը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, իր մանկության չորս ընկերների ուղարկել է Մարիամի տուն, որ վախեցնեն ու պարտքը ստանան: Այնուհետև ընկերները զանգել են իրեն, ասել են, թե վախեցնելու ընթացքում Մարիամը սպանվել է…

Միսակ Ա.-ի ասելիքն այն էր, որ Կարեն Հ.-ն անմեղ է, Մարիամին սպանել են իր «մանկության ընկերները», որոնք իր պահանջով գնացել էին Մարիամի տուն՝ պարտք ստանալու համար վախեցնելու…

Դատարանում Միսակը զգալիորեն խճճվեց վերը բերված վարկածը ներկայացնելիս: Նա 45 հազար դոլար պարտքի փոխարեն նշեց 65 հազար դոլար պարտքի մասին, որպես Մարիամի հետ իր ծանոթության տարեթիվ նշեց ոչ թե 2010, այլ՝ 2007 թվականը՝ չիմանալով, որ այդ ժամանակ Մարիամը 15-16 տարեկան էր եղել… Միսակը ոչ հստակ ներկայացրեց, թե իր մոտ հայտնվել էր 65   հազար դոլարի ոսկեղեն, և ինքը այդ ոսկեղենը մեկ կամ մի քանի անգամից տվել է 15-ամյա Մարիամին, որ նա իրացնի ինչ-որ «թուրքի» միջոցով: Տարիներ են անցել, Մարիամը կարծես թե վերադարձրել է պարտքի մի մասը: Միսակը տարբեր թվեր նշեց, այդ թվում՝ 45 հազար դոլար, ասաց, թե պարտքից «պոչ» էր մնացել՝ մոտ 25 հազար դոլար, որը ստանալու համար էլ ինքը, գտնվելով կալանավայրում, իր ծանոթներին ուղարկել էր Մարիամի տուն 2018 թվականի օգոստոսին…

Մեղադրող դատախազ Գրիգորյանը հիշեցրեց, որ տասնյակ հազարավոր դոլարների մասին խոսող Միսակ Ա.-ն դատապարտվել է մի քանի գողության, այդ թվում՝  32  հազար դրամի գույք հափշտակելու համար…

Միսակը նշեց, թե իր «մանկության ընկերներին՝ իր մոտիկներին» ասել է՝ գնացեք Մարիամի տուն, «վախցրեք, փողը ստացեք, կա էդ փողը… »: Նրանք գնացել են, որ «վախցնեն» ու «էդ դեպքը էղել ա»: Իրեն կալանավայր զանգել է իր ուղարկած քառյակից՝ Ալիկ անունովը, ասել է՝ «սենց-սենց բան ա էղել, վախցնելու վախտ դանակ եմ հանել, ասել եմ՝ կմորթեմ, փողը տուր, ուժե երկար ժամանակ ա անցել: Էդ Մարիամը վրա ա էկել դանակին…»: Ըստ Միսակի՝ այս եղանակով Մարիամին սպանել էր Ալիկը, մյուս երեքը ոչինչ չէին արել…Ինքն էլ ի՞նչ պիտի ասեր Ալիկին, ասել է՝ փախեք: Նրանք էլ փախել են…

Միսակ Ա.-ին երևի լավ հայտնի չէր, որ Մարիամ Դ.-ն սպանվել է դանակի յոթ տասնյակ հարվածներով կամ, ըստ նրա վարկածի, Մարիամը այդքան անգամ ընկել էր դանակի վրա…

Պատասխանելով կողմերի հարցերին՝ Միսակը նշեց միայն իր ուղարկած «մոտիկների» անունները՝ Ալիկ, Արմեն, Սահակ… Չորրորդ անունը Միսակը մտաբերեց դժվարությամբ՝ Արթուր… Նշեց, թե իր իմանալով՝ Ալիկն ու Արթուրը երկու ամիս առաջ Հայաստանում պիտի որ լինեին, մյուս երկուսից տեղեկություն չունի:

Միսակը հրաժարվեց նաև հայտնել իր «մոտիկների» ազգանունները, հասցեները, կալանավայրում իր օգտագործած հեռախոսահամարը, որին զանգել էր «Ալիկը»: Միսակը հանդուգն կերպով դիմեց դատախազին՝ ման էկեք ու քթեք…. Նախագահողը դիտողություն արեց «վկային»:

Մեղադրողի հարցերին պատասխանելով՝ Միսակն ասաց, թե իրենց ծանոթության ժամանակ՝ 2007 թվականին, Մարիամը «ժպտերես աղջիկ էր», կլիներ 27-30 տարեկան: Երբ մեղադրողը նշեց, որ 2007 թվականին Մարիամը 15-16 տարեկան անչափահաս էր, Միսակն ասաց, թե ըստ դեմքի է Մարիամին այդ տարիքը տվել, չի հարցրել, նրան մի քանի անգամ է տեսել, բայց վստահել է 60-65 հազար դոլար արժողությամբ ոսկեղեն. «Եթե կարըմ էր էդ գործը աներ, թող աներ»… Ըստ Միսակի վարկածի՝ Մարիամը 2018 թվին ինչ-որ «թուրքի» միջոցով իրեն է վերադարձրել 40-45 հազար դոլարը…

Միսակը «հերոսի» կեցվածք ընդունեց, թե՝ «մեր արածի համար մարդ չպիտի նստի… Որ քննիչները լավ ման գան, լավ էլ կգտնեն» իր ասած մարդկանց, նրանց «բռնելը» արդեն իր խնդիրը չի, ինքը տվել է անունները…

Հետո Միսակը ավելի «հերոսացավ»՝ ասաց, թե պատրաստ է իր «ընգերների» համար էլ պատասխան տալ: Այնուհետև նա ավելի «հերոսացավ» ու ասաց, թե խնդիրը գումարը չի, ինքը 1000 դրամի համար էլ կարող է մարդ սպանել. «դա պրոբլեմ չի ինձ համար, բայց ես հո քիլեր չե՞մ…»:

Նախագահողը դիտողություն արեց «վկային», ապա դատավարության կողմերին տեղեկացրեց, որ 2019 թվականի հունիսի 5-ին դատարանի շենք է մուտք գործել մի անձ, ասել է, թե նամակ ունի դատավոր Բալայանին հասցեագրված: Այդ անձը նամակը թողել է դատարանում ու հեռացել է:

Նախագահողը հրապարակեց այսպես ասած՝ «նամակ-խոստովանությունը». «Էդ Շենգավիթի գործով մենք ենք արել, Միսակ Ա.-ի պատվերով, ինքը ՑեԲե-ում ա, հիմա էլ պատվեր ա տվել, որ դեղերով արանքից հանենք Կարեն Հ.-ին… Բայց Կարենը հինգ հատ երեխա ունի, ես չեմ ուզում դրան խառնվեմ, սիրտս տանջում ա…»:

Նախագահողը պարզաբանեց, թե «խոստովանությունից» ստացվում է, որ Միսակը ոչ միայն Մարիամին սպանելու, այլ նաև «դեղերով» Կարենին սպանելու պատվեր էր տվել, միայն թե տվյալ ժամանակահատվածում Կարեն Հ.-ն Մարիամին սպանելու կասկածանքով կալանքի տակ էր, գտնվում էր Դատապարտյալների հիվանդանոցում, այն վայրում, որտեղ գտնվում էր նաև Միսակը, և վերջինս Կարենին «դեղերով սպանելու» ավելի մեծ հնարավորություն ուներ, քան նրանք, ովքեր ազատության մեջ էին…

Միսակը նշեց, թե Կարենին չի ճանաչել, նրան առաջին անգամ է տեսնում… Չի իմացել նաև, որ Մարիամն ու Կարենը մտերիմներ են եղել, երեխա են ունեցել… Ինքը Կարենին սպանելու պատվեր տալու պատճառ չուներ…

Միևնույն ժամանակ Միսակը շարունակեց իր վարկածը առաջ տանել, իբր Մարիամին սպանել են նրան վախեցնելու համար իր կողմից ուղարկված «Ալիկները»: Միսակը մեծահոգաբար նշեց. «Իմ կյանքով էկած չի, որ իմ արածի համար ուրիշը պատասխան տա… Ես եմ մեղավոր… Մյուսներին էլ ման էկեք, քթեք, ինչ արել եմ, լավ եմ արել…»:

Ինքնակոչ «վկա» Միսակի հարցաքննությունն ավարտվեց, նրան վերադարձրին կալանավայր:

Կատարվածը ավելի շուտ ֆարս էր հիշեցնում, միայն թե Միսակ Ա.-ն «ֆարսը» ներկայացնում էր դատարանում…

Ամբաստանյալ Կարեն Հ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Խաչատրյանը դատարանին հիշեցրեց, որ իր պաշտպանյալը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Դատարանում ստացվել էր ամբաստանյալի ստորագրությամբ միջնորդություն, սակայն այն, ըստ կարգի, հաստատված չէր ՔԿՀ վարչակազմի կողմից: Միջնորդությանը կցված էին նաև ռուսերեն փաստաթղթեր: Նախագահողը պարզաբանեց ամբաստանյալին, որ կալանավայրում գտնվողը չի կարող կալանավայրից իր որդու միջոցով միջնորդություն ուղարկել՝ առանց ՔԿՀ վարչակազմի ուղեկցող գրության, միջնորդություն ներկայացնելու կարգը պահպանված չէ, նման պայմաններում տվյալ միջնորդությունը քննարման դրվել չի կարող: Ամբաստանյալը իր առողջական վիճակը ներկայացնելով՝ նշել էր, թե հիվանդությունները անհամատեղելի են պատիժ կրելու հետ, բայց նախագահողը պարզաբանեց, որ անհամատեղելիության վերաբերյալ եզրակացություն  կարող է տալ միայն դատաբժշկական փորձաքննությունը, ամբաստանյալը իր պաշտպանի հետ խորհրդակցելով, կարող է ներկայացնել համապատասխան միջնորդություն: Դա արդեն հնարավոր կլինի ներկայացնել հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 16-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում