«Առաջին լրատվական»-ը շարունակում է աշխատանքը Տավուշի մարզից և այս պահին գտնվում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, որի տունը գտնվում էր ադրբեջանական դիրքերի հենց դիմաց, գյուղում տրամադրությունը շատ լավ է. «Շարժ կա, բան կա: Մեր ժողովուրդը երբեք չի կոտրվում, միշտ էլ կռվից հետո սկսել է սովորական կյանքով ապրել»:
Նա շնորհակալություն հայտնեց զինվորներին, սպաներին, հրամանատարներին և կառավարությանը. «Մեր զինվորներին մալադեց՝ մինչև վերադաս: Էսօր մեր երեխեքը առաջ են գնում, մնում է, որ մենք կողք կողքի կանգնենք, թիկունք դառնանք իրար ու դրանց հերն անիծենք. ո՞վ են իրանք որ»:
Նրա խոսքով՝ նախկինում որսորդական հրացաններով էին կռվում. «Բայց հիմա, փառք Աստծու, ամեն ինչ ունենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































