Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժ/պ Հրաչ Սարիբեկյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ կեսօրից Հայաստանի ազգային գրադարանի կայքն, ամենայն հավանականությամբ ենթարկվել է կիբեռհարձակման, որի հետևանքով այն դարձել է անհասանելի: Հայեցելով ընթերցողների ներողամտությունը, պարոն Սարիբեկյանը տեղեկացրել էր նաև, որ մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն:









































