Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն) ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Դպրոցի պատերին ադրբեջանական դրոշ է նկարված, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Լոս Անջելեսի Horizon հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը։