ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ առաջիկայում Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթներ տեղի կունենան:
«Հուլիսի 23-ին – «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝ 12։40-ին)
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.s7.ru) կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։
Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին)
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։
Բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/armembrus/posts/1172737396444729









































