Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի ժողովուրդը հոգնել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անիմաստ բանակցություններից, և միջնորդները պետք է դա հասկանան, զուգահեռ փոխեց ԱԳ նախարարին։ Իսկ Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայան հարցազրույցում նշել է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանի ագրեսիայից հետո իրատեսական չէ ակնկալել, որ մոտակա տարիներին բանակցություններ կլինեն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:








































