Friday, 03 07 2026
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»

Հաղթանակից հաղթանակ. Հայաստանը վերադառնում է

Ռեգիոնալ գերլարվածության շաբաթից հետո Հայաստանը, կարծես թե, աստիճանաբար վերադառնում է բնականոն կենսագործունեության հուն, վերադառնում է որպես հաղթող, ինչը, սակայն, բացարձակապես չպետք է բերի էյֆորիայի: Բանն այն է, որ էյֆորիան հաղթանակի թիվ մեկ վտանգն է և թշնամին: Առավել ևս, որ կա շատ ավելի պարզ ու կարևոր մի հանգամանք: Մենք պետք է արձանագրենք կարևոր մի իրողություն՝ հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս գործընթացում մենք կարող ենք ունենալ բազմաթիվ լոկալ հաջողություններ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի, սակայն մենք չենք կարող, իրավունք չունենք իրադրությունը գնահատել հաղթանակի «ավարտական ակտի» տրամաբանությամբ, որովհետև խնդիրը, մարտահրավերը, որ կա մեր առաջ իրականում՝ շատ լայն ու ընդգրկուն է մշտապես: Հետևաբար՝ լայն ու ընդգրկուն է նաև հաղթանակ հասկացությունը, կամ հաջողություն հասկացությունը: Այն ներառում է ոչ միայն զուտ ռազմական ինչ-որ խնդրի լուծում, այլ ռազմական, տնտեսական, քաղաքական, հանրային կյանքի այլ ուղղություններ, ընդ որում՝ անընդհատ արդիականացման տրամաբանությամբ:

Այսինքն՝ մեզ համար այդ իմաստով չկա կայացած հաղթանակ, կա անընդհատ հաղթելու, ժամանակի ու տարածության մեջ անվերջ ձգվող հաղթանակ ապահովելու անհրաժեշտություն: Ավելին, մենք գործնականում հենց ավարտուն հաղթանակի տպավորությանը կամ մոլորությանը զոհ գնալով, ի վերջո, շեղվեցինք պետականության զարգացման անհրաժեշտ ճանապարհից և ավելի քան քառորդ դար հայտնվել էինք ըստ էության մայթեզրին, միջազգային զարգացումների ու կյանքի մայթեզրին: 2016-ին, հետո 2018-ին մենք քայլ առ քայլ վերադարձանք ճանապարհ և հիմա չունենք շեղվելու իրավունք, չունենք հաղթանակ հասկացությունն իբրև ավարտական ակտ ընկալելու իրավունք: Ըստ այդմ, երբ խոսվում է այն մասին, որ տավուշյան գերլարված շաբաթից երկիրը վերադառնում է բնականոն կենսագործունեության հուն, դա ընդամենը նշանակում է, որ ռազմական ուղղությամբ կենտրոնացումից, հաղթանակի խնդիրը գալիս է տնտեսական, քաղաքական, իրավական, կրթական ուղղությունների վրա կենտրոնացում՝ հաղթանակն ապահովելու անփոփոխ տրամաբանությամբ և հրամայականով: Ի վերջո, այդ ուղղություններում հաջողության վրա է հիմնված լինելու Հայաստանի որևէ ռազմական հաջողություն և հակառակորդին խաղաղություն պարտադրելու լայն կարողություն: Անընդհատ հաղթել ու զարգանալ մշտապես խաղաղություն պարտադրելու կարողության համար, և մշտապես կարող լինել պարտադրել խաղաղություն, արդիականացման գործընթացը անընդհատ պահելու համար: Կենսագործունեության այլ տրամաբանություն ու բանաձև ունենալու շքեղություն մեզ տրված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում