Հրաձգության հերթական դեպքն է գրանցվել Միացյալ Նահանգներում: Վաշինգտոնի իշխանությունները հաղորդում են ԱՄՆ մայրաքաղաքի ափամերձ հատվածում տեղի ունեցած հրաձգության մասին։
«Վաշինգտոնում, անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների արդյունքում սպանվել է մեկ մարդ, ևս ութը վիրավորվել են», – ՌԻԱ Նովոստիին հայտնել են ոստիկանությունից:
Ըստ ստացված տեղեկությունների՝ բոլոր տուժածները մեծահասակներ են: Նրանց վիճակի մասին առայժմ չի հաղորդվում: Ոստիկանությունը փնտրում է երեք սևամորթ տղամարդու, որոնք մուգ գույնի մեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից: