Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Բաքվի նոր առաջին դեմքը և Հայաստանի անփոփոխ խնդիրը

Ադրբեջանում տեղի ունեցած բազմահազարանոց «հայրենասիրական» և «ռազմատենչ» ցույցերը իրականում վկայեցին այն բարդ վիճակի մասին, որում հայտնվել է Ադրբեջանի իշխանությունը տավուշյան իրադարձությունների ֆոնին: Ցույցերը, որ, անկասկած, ունեին իշխանական կազմակերպում, միտված էին, թերևս, մի քանի նպատակի, որոնց շարքում է անկասկած այն, որ դրանցով Ալիևը փորձեց ստեղծել հասարակական աջակցության իմիտացիա: Դա Ադրբեջանի նախագահի կանխարգելիչ քայլն է, այն դեպքի համար, երբ ռազմական անհաջողությունները շղթայական ռեակցիայով կբերեն ներքաղաքական բարդությունների: Դրա մեկ այլ վկայությունն է այն, որ Բաքուն շատ նյարդային էր արձագանքել Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ղազիևի հայտարարությանը, թե ադրբեջանական զոհեր ավելի շատ են, և Ալիևը հանձնում է Թովուզի շրջանը: Բանն այն է, որ հայկական ուժերի հաջողությունն ու բարձունքի ազատագրումը դե ֆակտո իսկապես հավասարազոր է նրան, որ Ադրբեջանը հանձնում է Թովուզի շրջանը: Այլ հարց է, որ Ալիևը չի հանձնում, Ալիևը պարտվում է այդ շրջանը: Իսկ հանձնել նա կարող է ստիպված լինել իշխանությունը, այդ պարտությունից հետո:

Ադրբեջանում, թերևս, արդեն իսկ քննարկվում են իշխանության հանձնման, փոփոխության, փոխատեղման տարբեր սցենարներ: Ընդ որում` դրանք քննարկվում են վաղուց, տավուշյան իրադարձություններից էլ շատ առաջ: Բազմահազարանոց ցույցերի նպատակն էր, թերևս, թույլ չտալ, որ առաջանան տարերային զարգացումներ: Այսինքն՝ որպեսզի այն չկազմակերպեն, կազմակերպում է իշխանությունը հանրային տրամադրությունները կառավարելու համար, մինչև կկարողանան ժամանակի ընթացքում գտնել լուծում Ալիևի հարցին: Այն դարձել է արդեն, ըստ էության, միջազգային հարց, որը պետք է ստանա լուծում: Այստեղ հարկ է անդրադառնալ դրա հանդեպ Հայաստանում եղած մոտեցումներին: Կա տարածված տեսակետ, որ Ալիևն իր այս բնույթով ձեռնտու է Հայաստանին, իսկ ժողովրդավարական իշխանության պարագայում Ադրբեջանը խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար, հեշտ չի լինի մրցակցել այդպիսի իշխանության հետ: Այստեղ, թերևս, իրավացիությունն առերևույթ է, քանի որ խորքում իրողություններն ունեն այլ բնույթ և տրամաբանություն: Ինչ խոսք, կոռումպացված Ալիևը լավ ֆոն է Հայաստանի համար, լավ ֆոն էր անգամ Հայաստանում նախկինում իշխող կոռումպացված, հիբրիդային կիսաժողովրդավար համակարգի պայմաններում, առավել ևս լավ ֆոն է թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն խնդիրը այդ ֆոները չեն:

Իրականում Ադրբեջանի պարագայում Հայաստանը ցանկացած իշխանության դեպքում ունի մեկ խնդիր՝ լինել համոզիչ ժողովրդավար, և լինել համոզիչ դիմադրունակ միջազգային կենտրոնների համար: Այդ իմաստով, Հայաստանը չեն չափելու Ադրբեջանի հետ համեմատության մեջ: Հայաստանն ունի իր առանձին և, թերևս, անփոխարինելի ֆունկցիոնալ նշանակությունը ռեգիոնում: Ըստ այդմ` խնդիրը հենց սուբյեկտային որակների համոզչության դաշտում է, ոչ թե Բաքվի հետ համեմատության: Եվ, եթե այդ հարցում Հայաստանը պահում է իր դիրքը, Բաքուն պարտված է հենց սկզբից և մինչև վերջ: Ըստ այդմ, Երևանի համար կարևոր չէ, թե ով է Բաքվում առաջին դեմքը կամ իշխող ուժը: Երևանի համար կարևոր է այնտեղ մշտապես ցրել որևէ պատրանք, թե հնարավոր է Հայաստանի հետ հարց լուծել ռազմական ճանապարհով: Իսկ այդ հանգամանքին հղում անել պարտադրված է լինելու տեսանելի ապագայի Ադրբեջանի որևէ իշխանություն, անկախ իր ներքին ցանկությունից ու պատկերացումից, անկախ ժողովրդավար լինել-չլինելուց: Իսկ միջազգային վերաբերմունքն էլ կախված է լինելու դարձյալ ոչ թե Բաքվի բնույթից, ժողովրդավարական կամ ամբողջատիրական, խանական կամ բռնապետական իշխանությունից, այլ այդ իշխանության որևէ նկրտում արագ և ուժգին չեզոքացնելու Հայաստանի՝ ներառյալ Արցախը, կարողանալ-չկարողանալուց: Եթե կարողանում ենք, ունակ ենք և համոզիչ այդ հարցում, ապա որևէ կապ չունի՝ Ալիևն է Բաքվում, թե ժողովրդավարական վարկով ինչ-որ իշխանություն: Եթե չենք կարողանալու, դարձյալ կապ չունի, թե ով է Բաքվում: Ըստ այդմ` մեր խնդիրը պարզ է և այն կախված չէ Բաքվի առաջին դեմքից: Եվ այդ ամենից զատ, իհարկե, Ադրբեջանում ժողովրդավարական իշխանության հեռանկարն ինքնին խիստ տեսական մշուշ է, մի շարք պատճառներով, և խոսք կարող է լինել ընդամենը ներիշխանական անձնական տեղափոխումների մասին, ինչին Բաքվում պատրաստվում են, կամ Բաքվին պատրաստում են վաղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում