ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ աշխարհը տառապում է սոցիալական անհավասարությունից: Նրա խոսքով` ներկայում աշխարհի ամբողջ հարստության կեսը պատկանում է 26 ամենահարուստ մարդկանց` փոխանցում է TASS-ը:
Գուտերիշը նշել է, որ բնակչության 70%-ից ավելին գտնվում է աճող անհավասարության պայմաններում: Մարդիկ խնդիրներ ունեն կապված եկամուտների հետ, իսկ կյանքում բարգավաճելու հնարավորությունները կախված են ռասայից, սեռից և այլ գործոններից: Միաժամանակ 26 մարդ տիրապետում է այնքան բարիքի, որքան ունի աշխարհի բնակչության կեսը:
Նա կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը ավելի ուժեղ կազդի զարգացող երկրների վրա: Դրա հետ կապված ՄԱԿ-ին առաջարկել են նրանց համար պարտքեր դուրս գրել և հանդես են եկել հօգուտ այն բանի, որ այդ երկրների համար սահմանվեն փոխառությունների հատուկ կանոններ:







































