ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը փորձում են խաթարել առաջիկա 2020 թվականի ընտրությունների օրինականությունը:
Բայդենը հայտարարել է, որ իր հայտարարությունը հիմնված են ԱՄՆ հետախուզության տվյալների վրա:
«Ռուսաստանը դեռ փորձում է ապալեգիտիմացնել մեր ընտրական գործընթացը»,- մեջբերում է Bloomberg-ը քաղաքական գործչի խոսքը:
Բայդենը նշել է, որ Չինաստանը նույնպես մասնակցում է առաջիկա ընտրություններին «արդյունքների նկատմամբ վստահությունը կորցնելուն» ուղղված գործողություններին:
Խոշոր կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածուները, որպես կանոն, նախընտրական ամառվա ընթացքում սկսում են պաշտոնական տեղեկատվություն ստանալ ԱՄՆ հետախուզությունից: