Friday, 03 07 2026
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավելի քան 150 երկիր կմիանա COVID-19-ի պատվաստանյութին հասանելիություն ապահովող «COVAX Facility»-ին

Աշխարհի շատ երկրներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել՝ միանալու «COVAX Facility»-ին, որը կոչված է երաշխավորելու աշխարհի բոլոր երկրների համար COVID-19-ի պատավաստանյութերի հասանելիությունը. այն երկրների փոխարեն պատվաստանյութի ձեռքբերման բանակացություններ կվարի արտադրողների հետ:

Ինչպես տեղեկացնում է Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի՝  «ԳԱՎԻ»-ի կայքը՝  75 երկրներ  հետաքրքրություն են ցուցաբերել՝ իրենց ժողովրդին և այլ ազգերին պաշտպանել՝ «COVAX Facility»-ին միանալու միջոցով: «COVAX  Facility»-ն կոչված է երաշխավորելու աշխարհում COVID-19-ի դեմ պատվատանյութի արագ, արդար հասանելիության ապահովումը՝ աշխահի յուրաքանչյուր երկրի համար՝ լինի հարուստ, թե աղքատ: Այն 75 երկրները, որոնք պետք է ֆինանսավորեին պատվաստանյութերը իրենց սեփական պետական բյուջեներից, կմիանան ցածր եկամուտ ունեցող 90 երկրների, որոնց կարող են աջակցել կամավոր նվիրատվությունների միջոցով: Միասին, մինչև 165 երկրների այս խումբը ներկայացնում է աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը: Խմբի մեջ կան ներկայացուցիչներ բոլոր մայրցամաքներից, դրանք տարբեր եկամուտ ունեցող երկրներ են:

«COVAX- ը COVID-19- ի համաճարակի միակ գլոբալ ճիշտ լուծումն է », – ասել է ԳԱՎԻ պատվաստանյութերի դաշինքի գործադիր տնօրեն Սեթ Բերկլին: Նրա խոսքով՝ դա երկրների ճնշող մեծամասնության համար նշանակում է ստանալ դոզանների երաշխավորված բաժին և խուսափել հերթերից:

COVAX- ը ղեկավարվում է ԳԱՎԻ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի կողմից, որոնք համագործակցում են զարգացած և զարգացող երկրների պատվաստանյութերի արտադրողների հետ: COVAX- ը նպատակ ունի արագացնել COVID-19 պատվաստանյութերի մշակումը և արտադրությունը, ինչպես նաև երաշխավորել դրանց արդար հասանելիությունը աշխարհի յուրաքանչյուր երկրի համար:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ «COVAX Facility»-ն այլ կերպ ասած դաշինք է, այն կօգնի երկրների փոխարեն բանակցել պատվաստանյութ արտադրողների հետ : Եթե օրինակ քիչ ազգաբնակչություն ունեցող երկրները բանակցեն քիչ քանակով պատվաստանյութերի ձեռքբերման համար, միգուցե  արտադրողները բարձր գներ առաջարկեն: «Իսկ «COVAX Facility»-ն միանգամից մեծ քանակությամբ պատվաստանյութ է պահանջելու ու երաշխավորված գներով տրամադրելու  երկրներին: Այսինքն՝ հանդես է գալու որպես բանակցային կողմ, մասնակից բոլոր երկրների համար որոշակի քանակությամբ պատվաստանյութ է երաշխավորելու: Սրա նպատակն այն է, որ ոչ մի երկիր դուրս չմնա, հարուստ կամ արտադրություն ունեցող երկրները պատվաստանյութերի ամբողջ քանակությունը չգնեն և օրինակ ցածր եկամուտ ունեցող որևէ երկիր դուրս մնա»,-ասաց Սահակյանը:

Հայաստանը ևս հետաքրքրություն ցուցաբերած երկրներից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում