Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները՝ ուղղված են ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Նրա կարծիքով, ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ակնհայտորեն ավելի վատ է, քան շատ այլ երկրներում: Սա հուշում է, որ վարչակազմի աշխատանքը անարդյունավետ է եղել:
«Մեր վարչակազմը զգալիորեն պակաս արդյունավետ էր, քան մյուսները՝ այս խնդրի լուծման հարցում», – մեջբերում է The Hill- ը Ցուկերբերգի խոսքերը:
Ցուկերբերգը նաև քննադատել է Թրամփի վարչակազմին՝ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին վարկաբեկելու փորձերի համար:
COVID-19 դեպքերի քանակով ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է: Ըստ վերջին տեղեկությունների՝ երկրում հայտնաբերվել է հիվանդության 3.574.371 դեպք, որից 138 291-ը`մահվան ելքով։