ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանից տեղեկացանք, թե վերջին տարիների ընթացքում քանի հայ քաղաքացի է դադարեցրել իր քաղաքացիությունը՝ այլ երկրի քաղաքացի դառնալու նպատակով։
1997-2007 թթ. ներառյալ՝ 11 տարիների ընթացքում, Հայաստանի քաղաքացիությունը դադարեցրել է 3636 քաղաքացի:
Սակայն վիճակագրություն չկա, թե ինչ երկրի քաղաքացիություն ստանալու համար են դադարեցրել իրենց քաղաքացիությունը:
Իսկ 2008 թ. ընթացքում Հայաստանի քաղաքացիությունը դադարեցրել է 328 քաղաքացի։
2009 թ. ընթացքում Հայաստանի քաղաքացիությունը դադարեցրել է 427 քաղաքացի։
2010 թ. ընթացքում Հայաստանի քաղաքացիությունը դադարեցրել է 531 քաղաքացի։
2011 թ. առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 236 քաղաքացի։








































