Իջևանի ճգնաժամային կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ռազմական փորձագետ, կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց նաև ՀՀ զինված ուժերի մարտունակության, և այլ զորախմբերի օժանդակության անհրաժեշտության մասին հարցադրումներին:
Կա՞ արդյոք հայ-ռուսական համատեղ զորախմբի միջամտության կարիքը: Քանի որ բազմիցս է հայտարարվել, որ ՀՀ սահմանների անվտանգության դեմ արված ոտնձգության պարագայում զորախումբը կարող է անցնել գործի:
Հովհաննիսյանն ասաց, ոչ միայն այդ զորախմբի, այլ ցանկացածի օգնությունն այս պահին չի պահանջվում:








































