«Էսկո կոնցեռն» ընկերության նախագահ Սարգիս Աղաբեկյանը նախօրեին 5 մլն դրամ գրավով ազատ է արձակվել:
ՀՔԾ-ն հունիսի 20-ին նրան ձերբակալել էր «որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու եւ տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով»: Աղաբեկյանը ձերբակալվել էր ՀՔԾ-ի վարույթում քննվող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: