Բոբ Դիլանի 15-ամյա թոռը սկսում է իր երաժշտական կարիերան: Երիտասարդը չի պատրաստվում հետևել պապիկին և հանդես է գալու որպես ռեփ երգիչ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: «Ինքը (Բոբ Դիլանը.- 1in.am) վստահ է իմ երաժշտությանը, ես էլ իրեն անչափ սիրում եմ»,- ասել է Պաբլո Դիլանը պապու մասին:
Դիլան կրտսերի խոսքերով՝ նա և պապը «երկու տարբեր մարդիկ են»: Սակայն Պաբլոն ասել է, որ իր պապը մեծ ազդեցություն է ունեցել իր վրա: Ինչպես գրում է The Guardian-ը, վերջերս Բոբ Դիլանի թոռը սկսել է իր որոշ ստեղծագործություններ հրապարակել պաշտոնական կայքում: