Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Այս ուժերը պետք է հասկանան մի բան. իրենք որևիցե շանս չունեն. Դավիթ Սանասարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը:

– Ինչ-որ պահի կարո՞ղ են Ձեր լիազորությունները վերականգնել:

– Այո՛, ես շարունակում եմ մնալ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, ուղղակի հարուցված քրեական գործով, քննիչի որոշումով կասեցվել են իմ լիազորությունները:

– Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործին դեռ կանդրադառնանք, խոսենք այս օրերին տեղի ունեցող թեժ իրադարձություններից: Կարելի՞ է սա հետհեղափոխական պրոցես համարել:

– Բնականաբար, անկախ ամեն ինչից, սա հետհեղափոխական պրոցես է ժամանակագրական առումով, իսկ բովանդակային առումով էլ պարզ էր, որ պետք է ռևանշի գնային այն ուժերը, որոնք երկար տարիներ մեծ ռեսուրսների էին տիրապետել, պետական հնարավորությունները, ռեսուրսներն ու պետական հեղինակությունն օգտագործել էին անձնական շահերի համար, և ՀՀ ժողովուրդը երկու տարի առաջ ոչ բռնի գործողությունների արդյունքում շատ կազմակերպված ասաց՝ այլևս դուք չեք լինելու, ու այս մարդիկ դրա հետ համաձայն չեն: Ես մի քանի օր առաջ այս մարդկանց դավադրության մասին ուղերձ հղեցի, թե ինչ են անում նրանք, և ինչ պետք է անենք մենք, ու հստակ ասացի, որ թույլ չպետք է տանք, որ իրենց նորացված դեմքերով, իրենց քարոզիչներով ձեզ մոլորեցնեն գառան մորթով այս շակալները, ձեր նկատմամբ բնական դժգոհությունների վրա խաղան և փորձեն իշխանությունը հետ վերցնել:

– Իսկ ինչո՞ւ այս փուլում, ինչո՞ւ հիմա:

– Քանի որ կորոնավիրուսի համաճարակի այս պայմաններում, երբ արտառոց իրավիճակ է, ինչքան էլ իշխանությունը ճիշտ քայլեր անի, կան քայլեր, որոնք քննադատվում են, ես՝ ինքս, քննադատում եմ որոշ գործողությունների համար, բայց շատ զուսպ, որովհետև հասկանում եմ, թե ինչ իրավիճակ է: Ինչքան էլ իշխանությունները շատ անեն ճիշտ քայլեր, բնականաբար մարդկանց դժգոհություններն ավելանալու են, որովհետև այս իրավիճակում մարդկանց հնարավորությունները սահմանափակվել են և այլն: Իսկ վիրուսը չի նայում, թե մարդը որ ուժից է, որ գործչի ծանոթ-բարեկամն է, և այս վիրուսի դեմ պայքարում չեն ասում՝ այս մարդը նախկիններից է, նրա համար ոչ մի բան չպետք է անել, իսկ իրենք փոխանակ ձեռք բռնեին և աջակցեին, սաբոտաժ են անում:

– Ես մտածում էի՝ դուք կասեք, որ քրեական անցյալի հետ առնչություն ունենալն է նաև այսպիսի ակտիվության պատճառը:

– Այո, նաև դա, որովհետև փոփոխություններ տեղի ունեցան…

– ԲՀԿ-ն կարո՞ղ է այդպիսի օրինակ համարվել:

– Այո, կարող է: Մենք տեսնում ենք, թե ինչ կոնսոլիդացիա է տեղի ունենում, ինչ կոնսենսուս է ձևավորվում, նաև ուժեր, որոնք նախկինում իրար հետ ոչ մի անելիք հնարավոր է չունենային, այլ իրար դեմ կռիվ տային, այսօր կոնսենսուս են փորձում ձևավորել և միասնական պայքարի դուրս գալ: Բայց ինչքան էլ որ ժողովրդի մեջ դժգոհություններ կան՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այս ուժերը պետք է հասկանան մի բան՝ իրենք որևիցե շանս չունեն: Այս ժողովուրդը շատ լավ իրենց ճանաչում է, գիտի՝ ով են, ինչ են արել մեր երկրի, մեր ժողովրդի շահերի դեմ, և ժողովուրդը թույլ չի տալու նրանց ինչ-որ բան անել: Իշխանությունը ինչ-որ շրջանում տարբեր պատճառներով դանդաղկոտություն է դրսևորել, այդ թվում՝ նաև կադրային առումով, և այսօր այդ կադրերն են նաև դուրս եկել իշխանության դեմ: Ես հույս եմ հայտնում, ինչ-որ առումով նաև վստահություն ունեմ, որ անկախ ամեն ինչից, նրանք շանս չունեն հետ գալու, որ պահին որ հանկարծ սխալ գործողության անցեն թիկունքից, արժանանալու են ժողովրդի միասնական հակահարվածին:

– Հետ գնանք երկու տարի, դուք հեղափոխական թիմում էիք, խնդրում եմ անկեղծորեն ասել՝ ԲՀԿ-ին ձեր թի՞մն առաջարկեց միանալ հեղափոխությանը:

– ԲՀԿ-ին առաջարկ չի եղել, որևիցե ձևով չենք խնդրել ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ Դաշնակցությանը… Ես այդ ժամանակ ձերբակալված էի, հիշում եմ, որ հինգ րոպե էր մնացել Սերժ Սարգսյանի հրաժարականից, և ԲՀԿ-ն հայտարարեց, որ ժողովրդի հետ է և այլն: Ենթադրում եմ՝ ԲՀԿ-ն արդեն նախապես տեղյակ էր ՀՀԿ-ի քայլերից…

– Այս պահին ձեզ համար հասկանալի՞ է, թե որոնք են դեմ և կողմ ճակատները:

– Այո, բայց պետք է տարանջատենք, կան նախկինները, որոնք դավադրության ծրագիր ունեն, և կան ընդդիմադիր ուժեր ու գործիչներ, որոնց հետ միասին ճանապարհ ենք անցել, նկատի ունեմ այն, որ այդ մարդիկ հանցավոր ռեժիմի դեմ կռիվ են տվել և հիմա դժգոհություն ունեն այսօրվա իշխանության այս կամ այն քաղաքականությունից՝ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն, այնպես չէ, որ նրանց բոլոր քննադատությունները տեղին են, բայց նրանց չպետք է խառնել դավադրական պլաններ ունեցողների հետ, որոնց մեջ են մտնում նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Դավադրության պլաններ ունեցողների մասին ինֆորմացիոն բազա ունեմ, թե որ երկրներ են գնում, ինչ հանդիպումներ ունենում, նրանք ընդհանուր պլան են գծում, թե ինչպես հեղաշրջում իրականացնեն: Վստահեցնում եմ՝ ձախողվելու են:

– Հեղաշրջում նախապատրաստողներից է նաև ԱԱԾ նախկին տնօրե՞նը:

– Կարծում եմ՝ ԱԱԾ նախկին տնօրենը բնական վիճակում է հիմա, իր բնական դաշնակիցների հետ է, նա այն մարդկանց հետ է, ում համարել է ղեկավար, Ս.Սարգսյանի, Ռ.Քոչարյանի և Ա.Վանեցյանի միջև կա կոնսենսուս…

– Ե՞րբ հայտնաբերեցիք, որ ԱԱԾ նախկին տնօրենը յուրային չէ:

– Շատ չխորանալով դետալների մեջ՝ կարող եմ ասել, որ իմ քրեական գործը դեռ չէր սկսվել, նրա վարքագծից ես դա հասկացել եմ… Այդ մասին փակ խոսակցություններ եղել են… Ինձ համար անհանգստանալու պատճառ է այն, որ նա մեծ ինֆորմացիայի է տիրապետում, և ես կարծում եմ, որ պետք է սահմանափակում լինի, այդպիսի կառույցի նախկին ղեկավարը որոշ ժամանակ չպետք է զբաղվի քաղաքականությամբ, նրա ինֆորմացիան պետք է հնանա, բացի դրանից, այն, որ պաշտոնանկությունից անմիջապես հետո այլ երկիր է գնում, դա անվտանգության խնդիր է:

– Ձեր գործից ի՞նչ նորություն կա այս պահին:

– Դեռ դատական փուլում է, շուտով դատական մի փուլ էլ կավարտենք: Անցնում ենք վկաների հարցաքննության փուլ, հուսով եմ, որ շատ կարճ ժամանակում հանրության համար ավելի պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

– Ձեր գործում ձեր թիմի մատը խա՞ռն է: Ներքին հակասություններ եղե՞լ են:

– Չեմ կարծում: Ցանկացած քաղաքական թիմում կարող են լինել ներքին անհամաձայնություններ:

– Այն, ինչ կատարվեց Ձեր ղեկավարած ծառայությունում, կարելի՞ է վերագրել նաև Ձեր անփորձությանը:

– Չեմ կարծում անփորձությունն է խնդիրը, ես անփութություն չեմ արել, իմանալով, որ երկար տարիներ դիալեզի շուկայում տեղի է ունեցել մենաշնորհային կամ քվոտավորված գնումներ՝ փորձ եմ արել կարգավորել այդ խնդիրը. դա իմ գործառույթն էր: «Ատկատի» հայտնի մեխանիզմն էր գործում: Հիմա շատ բան է փոխվել, կան բաներ, որ այս պահին չեմ ուզում ասել, դատարանում կասեմ, և մարդկանց համար շատ պարզ կլինի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում