Մինեապոլիսում ոստիկանի մեղքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ քաղաքներում սկսված ցույցերի մասնակիցները Պորտլենդ քաղաքում տապալել են երկրի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի (1801-1809) հուշարձանը: Այս մասին հաղորդել է CBS- ն:
Հուշարձանը կանգնած էր քաղաքի հյուսիսում՝ Ջեֆերսոնի անվան ավագ դպրոցի մուտքի մոտ:
Ակցիայի մասնակիցները տապալված հուշարձանի վրա գրություն են թողել՝ «ստրկատեր», իսկ մոտակայքում նետված է եղել մի պաստառ՝ «մուգ մաշկով կանայք ինձ ոգեշնչում են» մակագրությամբ:







































