ԱԱԾ-ը հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։ Տեսանյութում երևում է նաև ԲՀԿ մի շարք պատգամավորների գրած և ստորագրած թղթերը, որոնցում հավատարմություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։
Ենթադրյալ թղթում, ինչպես երևում է կադրերում, Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեմ քննարկել ու համաձայնեցրել Ծառուկյանի հետ։ Ես երաշխավորում ու երդվում եմ․․․ որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու։ Սա իմ պատվի հարցն է, որը ես որպես քաղաքական գործիչ, կին և մայր խոստանում եմ Գագիկ Ծառուկյանին և կրում պատասխանատվություն․․․»։









































