Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա։
«Իրանի ԱԳ նախարարի այցը կկայանա հունիսի 14-15-ին, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ»,- ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության նախօրեին տարածած հաղորդագրությունում:
Հունիսի 15-ին Մուհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպում կունենա իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս: