Իսպանիան հունիսի 22-ին սահմանները կբացի շենգենյան գոտու երկրների հետ, հայտարարել է երկրի կառավարության ներկայացուցիչ Պեդրո Սանչեսը: Այս մասին հաղորդում է Efe գործակալությունը:
Բացառություն կլինի Պորտուգալիան, որի հետ սահմանը կբացվի հուլիսի 1-ին, նշված է հաղորդագրության մեջ:
Իսպանիայի սահմանները փակվել էին նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման վտանգից ելնելով:







































