Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 ցուցարարի։
Բրիտանիայի և Ֆրանսիայի մայրաքաղաքներում հակառասիստական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև:
Շաբաթ՝ հունիսի 13-ին, Փարիզում և Լոնդոնում լայնամասշտաբ բողոքի ցույցեր տեղի ունեցան ընդդեմ ռասիզմի և ոստիկանության բռնությունների:
Ըստ BFM հեռուստաալիքի, Ֆրանսիայի մայրաքաղաքում Հանրապետության հրապարակ էր եկել մոտ երեք հազար մարդ:
Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը «Սև կյանք» կարգախոսով պաստառներ էին տանում՝ դատապարտելով ոստիկանության աշխատանքը:
Նրանք կոչ են արել հետաքննություն անցկացնել սևամորթ ֆրանսիացի Ադամ Տրորեի մահվան առթիվ, որը 2016 թվականի հուլիսին ժանդարմների կողմից ձերբակալվելուց երկու ժամ անց մահացավ՝ անհայտ պայմաններում:
Ցույցի ընթացքում սև հագուստով և ծածկված դեմքերով մի խումբ մարդիկ խռովություն են սկսել՝ քարեր և շշեր նետելով ոստիկանության վրա: Ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել:
Ցույցի ընթացքում ձերբակալվել է 26 մարդ:
Մարսելում նույնպես ռասիզմի դեմ ցույցերն անկարգությունների և ոստիկանության հետ բախումների վերածվեցին։









































