Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը հավանություն է տվել նույնասեռ ամուսնություններին և թույլ է տվել նույնասեռ միությունների կանանց դոնորների սերմնահեղուկի միջոցով դիմել արհեստական բեղմնավորման: Դեմ են արտահայտվել պահպանողական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության պատգամավորները՝ գրում է euronews.com-ը:
Այժմ այս առաջարկը կքննարկվի Շվեյցարիայի Կանտոնների խորհրդում, որը տեղի կունենա ոչ շուտ, քան աշնանը: Եթե վերին պալատը նույնպես հավանություն տա նախաձեռնությանը, ապա այն կդրվի հանրաքվեի:
«Ամուսնություն բոլորի համար» խորհրդարանական կոմիտեի անդամ Յան Մյուլլերը ասել է. «Մենք ցնցված ենք, նախաձեռնությունը ստացել է Ազգային խորհրդի ձայների մեծամասնությունը: Նույնասեռ ամուսնությունը և դոնորների սերմնահեղուկներին հասանելիությունը հրաշալի է: Մենք շատ ուրախ ենք»:







































