Քաբուլի արևմտյան հատվածում գտնվող Շեր Շահ Սուրի մզկիթում պայթյուն է որոտացել: Այդ մասին հաղորդում է TOLOnews-ը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:
Պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում իմամը: Եվս վեց մարդ վիրավորվել է:
Ըստ հեռուստաալիքի, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք:









































