Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge-ում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 837 դեպք:
Ապաքինվել է ևս 3 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 697։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մինչ օրս մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3213 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 303-ը:








































