Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսի խոսքերով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիան աստիճանաբար միջերկրածովյան գերտերության է վերածում: Նա նշել է, որ Անկարան շարունակում է հորատման աշխատանքներ իրականացնել Կիպրոսի ափերի մոտ՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերը: Թուրքական իշխանությունները տարածաշրջանում զավթողական գործողություններ են իրականացնում, հավելել է նա՝ Die Welt-ին տված հարցազրույցում:
«Հորատման աշխատանքներ իրականացնելով՝ թուրքական կողմը խախտում է Կիպրոսի ինքնիշխանությունը: Էրդողանը խռովում է տարածաշրջանի անդորրը: Նա ծրագրում է Թուրքիան միջերկրածովյան գերտերության վերածել: Մեր ջրերում իրականացվող անօրինական գործողությունները ռևիզիոնիստական քաղաքականության մասն են կազմում: Այլ օրինակներ են զավթողական գործողություններն ընդդեմ Սիրիայի, Լիբիայի և Հունաստանի », – ընդգծել է Անաստասիադիսը։









































