Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է 2023-ի հունիսին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները իշխանությունների նախաձեռնությամբ ավելի շուտ անցկացնելու մասին ակտիվորեն շրջանառվող լուրերին:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահը հերքել է դրանք: «Արտահերթ ընտրությունների հարց չկա։ Ինչու՞ ընտրություն անենք։ Ընտրությունները 2023-ին կանցկացվեն։ Բոլորը թող ըստ այդմ առաջ նայեն։ Արտահերթ ընտրությունների թեմայով միայն ընդդիմությունն է խոսում»,- ասել է Էրդողանը: