Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ ոստիկանությունը պատրաստել է վարչական արձանագրություն Զելենսկու վերաբերյալ՝ սրճարան այցելելիս կարանտինային ռեժիմը խախտելու պատճառով՝ գրում է mk.ru-ն:
Հունիսի 3-ին Զելենսկին այցելել էր Խմելնիցկի քաղաքի սրճարան և այնտեղ սուրճ խմել: Ըստ ոստիկանության՝ նա խախտել է կորոնավիրուսային համավարակի պատճառով Ուկրաինայում կիրառված սահմանափակումները, որոնցից մեկի համաձայն՝ սրճարանի այցելուներին թույլատրվել է միայն բաց վայրերում սնվել: Նախագահն ինքը որոշ ժամանակ անց մամուլի ասուլիսում հայտարարել էր տուգանք վճարելու պատրաստակամության մասին:









































