Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ընթացքում խոսեց Հայաստանում ուժային կառույցների ղեկավարների փոփոխության մասին:
«Մի քանի ուղղությամբ դա արդեն իսկ ուշացած էր: Մենք վաղուց ենք խոսում այն մասին, որ հատկապես ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ի մասին էլ չասեմ, շատ հարցերում պարզապես կա՛մ անգործություն են ցուցաբերում, կա՛մ իրենց տեղում չեն, կա՛մ լուրջ խնդիրներ ունեն: Հույս ունեմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, վարչապետի որոշումներով այս երեք կարևորագույն ուժային կառույցների փոփոխությունը, տեսանելի և արագ ժամկետներում ունենալու է արդյունքներ»,-ասաց Խառատյանը:
Նա ավելացրեց, որ այս փոփոխությունները լավ է գնահատում:







































