Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Վարչապետի մոտեցումը պրոֆեսիոնալ չէր. Անանյանը իր գործի գիտակն է». ի՞նչ չպետք է անի ՊԵԿ նորանշանակ նախագահը

«Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին իր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով կատարելու համար. նա ոչ միայն կոմպետենտ անձ էր այդ պաշտոնում, այլ նաև իր գործի գիտակ էր ու ազնիվ մարդ: Այդ ոլորտը շատ ծանր ոլորտ էր ու նա կարողանում էր գրագետ ձևով կառավարել այն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը՝ խոսելով ՊԵԿ այլևս նախկին նախագահ Դավիթ Անանյանի մասին:

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց: Նա ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2018-ի մայիսից՝ այդ պաշտոնում փոխարինելով Վարդան Հարությունյանին:

«Շատերին թվում է, թե ՊԵԿ-ը մահակը ձեռքին տեսուչների բանակ է, որը պիտի գնա ու տնտեսավարողներին ծեծելով հարկերը հավաքի, բերի, մինչդեռ այս կառույցի գործառույթները միանգամայն այլ են, ինչը Անանյանը շատ լավ կարողանում էր իրականացնել՝ թե՛ օպտիմալ վարչարարությունը, թե՛ մնացյալ փոխկապակցված հարցերը, որովհետև նա եղած լինելով նաև ֆինանսների փոխնախարար ու հարկային օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ՝ լիակատար տիրապետում էր այդ ամբողջ շղթային, մեր տնտեսության խնդիրներին ու հնարավորություններին: Շատ եմ ափսոսում նրա հեռանալու կապակցությամբ ու հույս ունեմ, որ Դավիթ Անանյանին փոխարինող այս նոր նախագահը կձգտի հնարավորինս արդյունավետ աշխատել, որովհետև ՊԵԿ-ի նման կառույցները կարևորագույն դերակատարում ունեն տնտեսության զարգացման մեջ»,- նկատեց Գագիկ Մակարյանը:

Դավիթ Անանյանի հրաժարականի վերաբերյալ մամուլում տարաբնույթ տեղեկություններ էին հրապարակվել, սակայն ՊԵԿ լրատվական ծառայությունն ավելի ուշ պարզաբանել էր, որ նրա և վարչապետ Փաշինյանի միջև մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել:

«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»,- հայտնել էին ՊԵԿ-ից` նշելով նաև, որ Անանյանի հրաժարականը բացարձակ կապ չունի մամուլում շրջանառվող մյուս բոլոր վարկածների հետ:

Մամուլը գրում էր, որ հրաժարականի վարկածներից մեկը վարչապետի ֆեյսբուքյան մի լուսանկարի հրապարակումն էր, որից հետո գործադիրից պահանջ է եղել աշխատանքից հեռացնել Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, բայց Դավիթ Անանյանը հրաժարվել է՝ նախընտրելով ինքը հեռանալ:

Նշենք նաև, որ ՊԵԿ նոր նախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Հարցին՝ վարչապետի կողմից արդյոք պրոֆեսիոնալ մոտեցո՞ւմ է նման դեպքերում որակյալ կադրերին նկատողություն հայտարարելու փոխարեն միանգամից աշխատանքից ազատելը կամ ազատման դիմումն ընդունելը, Մակարյանը պատասխանեց.

«Քանի որ մամուլում տարբեր տեղեկություններ են ներկայացվում նրա հրաժարականի վերաբերյալ՝ չէի ուզենա այդ մասով մանրամասների մեջ խորանալ կամ մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն ինչ վերաբերում է այս պարագայում վարչապետի վարքագծին, ապա կասեմ՝ իհարկե ոչ, դա նորմալ ձև չէ: Նման արժեքավոր մարդկանց վրա պետք է դողալ, այդպիսի կադրերի նկատմամբ պետք է լինել ավելի ուշադիր և չպետք է թույլ տալ, որ նրանք հեռանան պետական կառավարման համակարգից, պետք է երկար մտորել այդպիսի որոշում կայացնելուց առաջ, որովհետև այդ մասնագետների կարիքը մենք խիստ ունենք ու, ցավոք սրտի, նրանք շատ չեն: Այն տրամաբանությունը, թե անփոխարինելի մարդիկ չկան՝ իհարկե ճիշտ է, սակայն այստեղ խնդիրն այն է, թե ում ումով ես փոխարինում, արդյոք փոխարինողները համապատասխանո՞ւմ են մասնագիտական այն որակներին, որով նրանք պետք է օժտված լինեն այս կամ այն կարևորագույն կառույցը ղեկավարելու համար, ուստի այս իմաստով, ըստ իս, նման հարցերում չպետք է շտապել»:

Անդրադառնալով նաև Էդվարդ Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելուն՝ Գագիկ Մակարյանն ասաց.

«Էդվարդ Հովհաննիսյանին անձամբ չեմ ճանաչում, նրա հետ աշխատելու փորձ չեմ ունեցել, սակայն գիտեմ, որ նա մոտավորապես 10 տարի է՝ այս համակարգում է, իրավաբանական բաժինն է համակարգել, օրենքները գիտի, սակայն այ տնտեսական մասով գիտելիքները նա, անշուշտ, պետք է ուժեղացնի, որպեսզի կարողանա ավելի հեշտությամբ ոլորտը ղեկավարել, հակառակ պարագայում, եթե նա ուղղակի վերցնի ու խստությամբ աջ ու ձախ տուգանելու, սանկցիաներ նշանակելու, բիզնեսը հարկերով ու տույժերով սնանկացնելու մեթոդը կիրառի, ապա այդ կերպ հաջողության չենք հասնի ու շուտով անապատ դարձած էկոնոմիկա կունենանք՝ հատկապես այս կորոնավիրուսի պայմաններում»:

Նկատենք, որ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Դավիթ Անանյանին կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հայտարարել էր, որ առաջիկայում էլ համակարգում նոր փոփոխություններ կլինեն:

Գործատուների հանրապետական միության նախագահն այս հարցում համակարծիք է վարչապետի հետ՝ շեշտելով, որ բովանդակային փոփոխություններ պետք է լինեն ոչ միայն ՊԵԿ-ում, այլև, առհասարակ, ողջ պետական ապարատում, քանզի հետհեղափոխական այս երկու տարվա ընթացքում դրա անհրաժեշտությունը խիստ նկատելի է: Փոփոխությունների համար մեր զրուցակիցը մի քանի պատճառ է մատնանշում.

«Առաջինը՝ որոշ նախարարներ՝ իրենց գիտելիքներով, տարիքային փորձառությամբ և կառավարման հմտություններով, շատ թույլ կադրեր են:

Երկրորդ՝ պետական համակարգը չի հասցրել ինստիտուցիոնալ մակարդակի գալ, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի գործադիր իշխանության ղեկավարը, ով կլինի այս կամ այն գերատեսչության նախարարը՝ պետական ինստիտուտները պետք է զարգանան իրենց առջև դրված հստակ նպատակներին ու ռազմավարությանը համահունչ: Յուրաքանչյուր բարեփոխում պետք է դրվի այնպիսի ինստիտուցիոնալ հենքի վրա, որ կարևոր չլինի, թե հետագայում քաղաքական ինչ փոփոխություններ տեղի կունենան: Մինչդեռ, այս մասով մենք դեռ ունենք լրջագույն պրոբլեմ, որովհետև ամեն ինչ մեզ մոտ պայմանավորված է անձերով:

Եվ երրորդ՝ Ազգային ժողովի խմբակցություններն անգամ այս դժվարին ժամանակահատվածում առկա խնդիրների դեմ միասնաբար պայքարելու փոխարեն՝ ամեն մեկն իր քաղաքական շահի մասին է մտածում, ամեն մեկը փորձում է վերմակն իր կողմը ձգել: Ես, բնավ, չեմ ասում, որ ընդդիմություն չպետք է լինի, ես չեմ ասում, որ իշխանությունը ընդդիմության հակադարձումները պետք է հալած յուղի տեղ ընդունի, բայց, անկախ առկա տարաձայնություններից՝ Ազգային ժողովն այն գերագույն մարմինն է, որտեղ ռացիոնալ որոշումներ պիտի կայացվեն, կառուցողական քննադատություն պիտի լինի և ճիշտ օրակարգ թելադրվի: Սրա փոխարեն ինչ-որ ստից-մտից, կիսատ-պռատ նախաձեռնություններ են բերվում, որոնք, մեծ հաշվով, կարևորագույն խնդիրների լուծում չեն հանդիսանում, ու խելամիտ առաջարկների գեներացիա չի լինում: Իսկ քաղաքացիները դեռևս բարեկեցության ու լավ ապագայի հույսեր են նրանց հետ կապում, ակնկալիքներ ունեն իրենց կենսական նշանակության խնդիրների շտկման ուղղությամբ, հետևաբար՝ բոլորս կանգնելու ենք փաստի առաջ:

Հորդորում եմ իշխանություններին՝ քանի դեռ շանս ու ժամանակ ունեն, թող վերանայեն ու կատարելագործեն իրենց աշխատաոճն ու հնարավորությունները ճիշտ և արդյունավետ օգտագործեն»,- եզրափակեց Մակարյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում