Օգոստոսից սկսած՝ Սլովենիայում Գերմանիայի դեսպանատունը առաջին անգամ կղեկավարի ամուսնական զույգը:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ վկայակոչելով Bild-ին:
Լրատվամիջոցը նոր դիվանագիտական նշանակումը Գերմանիայի արտգործնախարարության կողմից արված զարմանալի փորձ է որակել:
Երկու փաստաբաններ Նատալի Կաուտերը և Ադրիան Պոլմանը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ են 2005 թվականից: Նրանք արդեն համատեղ աշխատելու փորձ ունեն. մի քանի տարի նրանք կիսել են Սարաևոյում Գերմանիայի դեսպանի տեղակալի պաշտոնը:
Զույգը որոշել է համատեղել օտար երկիր տեղափոխվելը իրենց երեխաներին (7, 8, 10 տարեկան) խնամելու ցանկության հետ։ Այդ իսկ պատճառով ամուսինները համոզել են նախարար Հայակո Մաասին և ՄԻՊ անձնակազմի մենեջերներին արտառոց մոտեցում ցուցաբերել:








































