Իրանը մահապատժի է ենթարկելու ԿՀՎ-ին գեներալ Ղասեմ Սուլեյմանիի Բաղդադում գտնվելու վայրի մասին տեղեկություններ հանձնած Մախմուդ Մուսավի Մաջդին: Այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը, հղում անելով դատարանի որոշմանը:
Իրանի Բարձրագույն դատարանը որոշել է, որ Մաջդը ԱՄՆ-ին է փոխանցել գեներալ Սոլեյմանիի գտնվելու վայրի կոորդինատները: Երկրի դատական իշխանությունների խոսնակ Գոլամ Հոսեյին Իսմայիլին նշել է, որ տեղեկություններ հաղորդողը դատապարտվել է մահապատժի, պատիժը կիրականացվի շուտով:
Իսմայիլին նաեւ ասել է, որ Մաջդը կապված է ԿՀՎ-ի եւ իսրայելական «Մոսադի» հետ: Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապաններին լրտեսելով Մաջդը վարձատրվել է դոլարներով:








































