Լոզանի համալսարանի ասպիրանտ Արայիկ Պապյանը ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը կարծիք հայտնեց, որ COVID-19-ը պետությունների համար կլինի որոշակի դասեր քաղելու առիթ:
Անդրադառնալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այժմ տրվող այն խորհուրդին, թե ինչու է անհրաժեշտ դիմակ կրել, նա ասաց. «Կա բավականին ծավալուն՝ մոտ 20 էջանոց հիմնավորում, թե ինչու պետք է տարբեր պայմաններում այդ դիմակները կրել: Թեև իրավական տեսակետից դրանց կրումը ոչ պարտադիր է համարվում, սակայն անխտիր բոլոր երկրները դրան հետևում են, որովհետև նման խորհուրդ են տվել աշխարհի լավագույն մասնագետները»:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն խորհուրդներ է տալիս, իսկ անդամ պետությունները պետք է կարողանան ստեղծել ինչ-որ կարողություններ, որպեսզի կարողանան դիմագրավել համավարակին:
Մանրամասն՝ տեսանյութում:








































