Ինչպես է կորոնավիրուսն ազդում ներհասարակական և ներքաղաքական հարաբերությունների վրա, այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, պատերազմ վարելու պատասխանատվությունն իշխանության վրա է, ով պայքարում է իշխանության դեմ՝ դավաճանում է ազգին: Այդ սիլլոգիզմը նախօրեին ներկայացրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը կորոնավիրուսային համաճարակի ընթացքում արդեն երկրորդ անգամ է խոսում վարակի դեմ պայքարում ներքաղաքական տարաձայնությունները և պայքարը կանգնեցնելու մասին: Որքան էլ ագրեսիան արտաքին չէ, միևնույն է՝ իրավիճակը պատերազմական է և այն պահանջում է ներքաղաքական տարաձայնությունների դադարեցում: Սակայն մենք ականտեսն ենք լինում հակառակ գործընթացների։







































