Բրիտանական նավթային BP ընկերությունը մտադիր է կրճատել 10 հազար աշխատատեղ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Բերնարդ Լունին: Ըստ նրա, հիմնական ազատումները կլինեն մինչեւ տարեվերջ: Խոսքը գնում է BP-ի աշխատակազմի 15 տոկոսի մասին:
Լունին դա բացատրել է ծախսերը օպտիմալացնելու անհրաժեշտությամբ: Ընկերությունում ծրագրում են ընդհանուր առմամբ վերակազմակերպել տարբեր ճյուղերի աշխատանքը՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաները: Հաջորդ տարվա վերջին մենեջերներն այդպիսով նպատակ ունեն տնտեսել 2,5 մլրդ դոլար:
Երկաթուղային, ծովային եւ տրանսպորտային ոլորտների արհմիություններն արդեն իրենց դժգոհությունն են հայտնել, այդ ծրագրերն անվանելով «զանգվածային հաշվեհարդար»: Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերության աշխատակիցներն արդեն ավելի քան 4 տարի «տուժում են տնտեսական միջոցառումներից եւ ծախսերի կրճատումից»:
.@RMTunion condemns BP jobs carnagehttps://t.co/DrxTSxuhqp pic.twitter.com/PNvfNuvw9q
— RMT (@RMTunion) June 8, 2020






































