ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային հիմնահարցերը և զբոսաշրջության զարգացումը կորոնավիրուսի համավարից հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱԳՆ խոսնակը:
«Մեր նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և տարածաշրջանային խնդիրների», – ասել է խոսնակը: