Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը 2 ահաբեկչությամբ առնվազն 93 մարդ է սպանել, ընդունել է, որ Օսլոյի կենտրոնի պայթյունի և Ուտեյա կղզու սպանդի հեղինակն ինքն է, սակայն նշել է, որ քրեական պատասխանատվության չպետք է ենթարկվի, և հույս ունի արդարացվել: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Նա կարծում է, որ այս ամենն անելն ահավոր էր, սակայն դա անհրաժեշտություն է համարել»,- ասել է Բրեյվիկի փաստաբան Հեյր Լիպեստադը: Նա հավելել է, որ Բրեյվիկն իր վրա է վերցրել ողջ պատասխատվությունը, սակայն շեշտում է, որ հանցագործություն չի գործել: Բրեյվիկի խոսքերով՝ նա ցանկանում է նորվեգական հասարակությունում հեղափոխություն սկսել, որպեսզի վերացվի ներգաղթի ազատական քաղաքականությունը, և կանխվի իսլամի տարածումը:







































