Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանn իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
«Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»,- գրել է նա:
https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/3790209014383116







































