Ֆրանսիայի արտգործնախարարությունը հերքել է այն տեղեկությունը, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն գտնվում է Կարակասում՝ Ֆրանսիայի դեսպանատանը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարությանը:
Նրանք նշել են, որ բազմիցս վստահեցրել են Վենեսուելայի իշխանություններին, որ Գուայդոն Կարակասում Ֆրանսիայի նստավայրում չէ: