Չինաստանում դպրոցի պահակը Հուանսի նահանգի մանկապարտեզում 39 մարդու է դանակահարել, հաղորդում է Associated Press- ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ըստ շրջանի ղեկավարության ներկայացրած տեղեկությունների, Լի ազգանունով հարձակվողը վիրավորել է 37 փոքր երեխաների և երկու մեծահասակների, այդ թվում՝ հաստատության տնօրենին: Տուժածներից երեքի վիճակը ծանր է:
Ներկայումս տղամարդը կալանավորված է: Քննությունը պարզում է հարձակման դրդապատճառները: