Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է ռասիզմի և «ինքնաոչնչացնող բռնության» դրսևորումները ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք ծագել են Մինեպոլիսում ոստիկանի կողմաց աֆրոամերիկացու սպանությունից հետո: Այս մասին հայտնում է Vatican News կայքը:
Հռոմի պապը նշել է, որ անհնար է հանդուրժել կամ աչք փակել ռասիզմի ցանկացած տեսակի դրսևորման վրա:
«Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ վերջին օրերի բռնությունները ինքնաոչնչացնող և ինքնախարազանող են: Բռնությամբ հնարավոր չէ ոչինչ ձեռք բերել, բայց շատ բան հնարավոր է կորցնել», – ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ մեծ մտահոգությամբ հետևում է Միացյալ Նահանգներում տեղի ունեցող հասարակական անկարգություններին, որոնք սկսվել են Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահվանից հետո:
Հայրապետը խոստովանել է, որ աղոթում է Ֆլոյդի համար և «բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքը ռասիզմի պատճառով»: