Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

«Նայեցի աչքերին ու խղճացի». «Ֆիրդուսի» տոնավաճառում 26-ամյա երիտասարդը պարտքի պատճառով դանակահարել է նախկին վարձակալին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  «Շենգավիթ» նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Սենիկ Հ.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Սենիկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքում Սենիկ Հ.-ն վիճել է իր նախկին վարձակալ Ղուկաս Ա.-ի հետ՝ իրեն ունեցած պարտքի վերադարձման շուրջ: Վիճաբանության ընթացքում Սենիկ Հ.-ն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ղուկասի մարմնի տարբեր մասերին: Պատճառել է առողջության ծանր վնաս՝ ճակատային շրջանի սալջարդ վերքի, աջ հոնքի, ստործնոտային շրջանների, ձախ հոնքի կտրած վերքերի, ձախից՝ վերթիակային շրջանի՝ թվով երկու, ձախ թիակային շրջանի՝ թվով երկու, անութափոսի հետին ծալքի շրջանի՝ հեմոպնևմոթորաքսով, վեցերորդ կողի կոտրվածքով ուղեկցված թափանցող վնասվածքով, կրծքավանդակի հետին մակերեսի վնասվածքով՝ուղեկցված՝ ձախ երիկամի վնասումով, կողոսկրերի կոտրվածքով, հետորովայնային տարածության արյունահավաքով, ձախ գոտկային շրջանի թափանցող և այլ վնասվածքներով:

Դատարանում Սենիկ Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ տուժող Ղուկասին ու նրա քրոջը ճանաչել է վեց-յոթ ամիս՝ նրանք վարձակալական հիմունքներով բնակվել են Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի՝ իրեն պատկանող բնակարանում: Նրանք 2019 թվականի հունվարին ազատել են բնակարանը՝ իրեն որոշակի գումար պարտք մնալով:

2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 22-ին ինքը Հանրապետության հրապարակում տեսել է Ղուկասի քրոջը՝ ընկերուհու հետ, հարցրել է՝ ե՞րբ են փակելու պարտքը: Աղջիկը հստակ պատասխան չի տվել: Ինքը հարցրել է նաև Ղուկասի մասին, քանի որ վերջինիս էր տվել «պերչատկեք»՝ պարապելու համար, նա «պերչատկեքը» չէր վերադարձրել: Այդ ժամանակ եկել է ինքը՝ Ղուկասը, որի հետ ինքն առանձնացել է խոսելու: Մոտ 30 րոպե խոսելով քայլել են, հասել են «Ֆիրդուս» տոնավաճառ, որտեղ խոսակցությունը վերածվել է վեճի, իր խոսքերին Ղուկասը կոպիտ պատասխաններ է տվել, ինքը բորբոքվել է: Սկսել են իրար խփել, նա իրեն հայհոյել է, ինքը նրան խփել է առանց հասկանալու՝ ինչպես է դա տեղի ունենում: Հետո իր ձեռքին տեսել է դանակը, նայել է Ղուկասի աչքերի մեջ ու խղճացել է նրան: Ինքը չէր գիտակցել, որ շատ հարվածներ է հասցրել, ինքը դա՛ չէր ցանկանում անել: Ղուկասին հարցրել է՝ կարո՞ղ է ինքնուրույն քայլել: Նա ասել է՝ հա: Ինքն ասել է՝ գնա, շտապօգնություն կանչի:

Ինքը փախել է: Հետո վատացել է, տղաներն են իրեն օգնել, ջուր են տվել: Ինքը սթափվել է Ղուկասի աչքերին նայելու պահին, մինչ այդ չի հասկացել՝ ինչ է անում:

Ղուկասն իր հետ կոպիտ է խոսել, ապա հայհոյել է, ինքը դրանից է բորբոքվել: Ինքը հարցրել է՝ պարտքը ե՞րբ են տալու, նա ասել է՝ հիմա գումար չունեն, երբ կլինի՝ կտան, ինքն էլ ասել է՝ հնարավոր է՝ տասը տարի հետո գումար ունենա, նա էլ ասել է՝ ուրեմն տասը տարի հետո պարտքը կտա, հետո ասել է, որ ոչ թե ինքն է պարտք, այլ՝ քույրը:

Ամբաստանյալը նշել է՝ ինքն ընդունում է, որ ինքն է հարվածել տուժողին, բայց առաջադրված մեղադրանքը՝ դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու վերաբերյալ, չի ընդունում:

Նախաքննական ցուցմունքում Սենիկ Հ.-ն հայտնել է, որ երբ Ղուկասի հետ առանձին խոսում էին, նա իրեն հեգնանքով ասել է. «Որ քեզ ծեծեմ, հո չե՞ս նեղանա»: Ինքը նյարդայնացել ու ասել է. «Ղուկասիկ, խելոք մնա»: Այդ ժամանակ նա հայհոյել է…

Ղուկասը ձեռքով հարվածել է իր գլխին ու հայհոյանք է տվել իր հասցեին, դրանից հետո է ինքը գրպանից հանել ծալովի դանակն ու սկսել է անկանոն հարվածներ հասցնել: Նա բռնվել է իրենից, իսկ երբ ինքը նայել է նրա աչքերին, հանկարծ սթափվել է, պահանջել է, որ նա բաց թողնի իրեն: Ղուկասը գնացել է Տիգրան Մեծ պողոտայի ուղղությամբ, իսկ ինքը հակառակ ուղղությամբ է գնացել, տաքսի է նստել ու տուն է հասել: Ճանապարհին նետել է դանակը: Ավելի ուշ իմացել է, որ ոստիկաններն իրեն են փնտրում, ներկայացել է բաժին: Իր գիտակցությունը զայրույթից մթագնել էր, ինքը չի հասկացել՝ ինչ է անում: Միջադեպը տևել է հինգ-տասը րոպե: Ինքը ևս մարմնական վնասվածքներ էր ստացել, բայց հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց, քանի որ Ղուկասի դեմ բողոք չուներ:

Տուժող Ղուկաս Ա.-ն ընդունել է, որ իրենք Սենիկին գումար էին պարտք: Խոսակցության ընթացքում իրար չեն հասկացել: Սկզբում ձեռքերով են խփել իրար: Ինքը դանակը չի նկատել ու չի զգացել հարվածների պահը:

Դեպքի հետ կապված՝ տուժողը նշել է, թե ներել է ամբաստանյալին, բողոք, պահանջ չունի, խնդրել է մեղմ վարվել նրա հետ: Ստացած վնասվածքների վերաբերյալ տուժողն ասել է, թե ազատ ֆուտբոլ է խաղում, վազում, որսի է գնում: Եթե իր վնասվածքներն այնքան ծանր են, ինչպես նշված է դատաբժշկական եզրակացության մեջ, ինչո՞ւ իրեն հաշմանդամության կարգ չեն տվել ու չեն թոշակավորել: Չգիտի, թե իրականում քանի հարված է ստացել, եզրակացության մեջ նշված է՝14: Իր մոտ ամենալուրջ վնասվածքը երիկամի վնասվածքն էր: Ինքն ու Սենիկը «տղավարի» խոսել, վիճել են իրար հետ: Ինքը «սրբություն» չի հայհոյել: Սենիկի մոտի դանակը «մետկա տված էր»՝ դրանով մարդուն վնասում են, չեն սպանում…

Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է, որ Սենիկին պարտք էին մնացել «լույսի գումար»՝ 19 հազար դրամ, քույրն էլ նրան պարտք է եղել ևս 13 հազար դրամ: Սենիկը հրապարակում իրեն հարցրել է՝ ինչո՞ւ է «կորել ու թռել», բայց ինքը չէր «թռել»… Երբ Սենիկն իրեն անվանել է «Ղուկասիկ», ինքն ասել է. «Ղուկասիկին մոտիկից հլը չես տեսել, արա» ու ասել է՝ «Որ քեզ ծեծեմ, կարող ա՞ շատ նեղվես»: Դրանից հետո փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Երբ Սենիկը իրեն հարվածներ էր հասցնում, մի պահի հանկարծ դադարեցրել է հարվածները ու իրեն ասել է. «Ես քեզ չեմ ուզում խփեմ, թողում եմ, գնա ստեղից»: Նա ասել ու հեռացել է:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Սենիկ Հ.-ն վատառողջ է, նա մասնակիորեն իրեն մեղավոր  է ճանաչել, զղջացել է, կամովին ներկայացել է ոստիկանության բաժին, հանցավոր արարքի կատարմանը նպաստել է տուժողի հակաօրինական վարքագիծը:

Դատարանն արձանագրել է, որ Սենիկ Հ.-ն արգելանքի տակ է առնվել 2019 թվականի հուլիսի 5-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Սենիկ Հ.-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 1 միլիոն դրամի չափով: Երկու ամիս անց դատարանի որոշմամբ գրավի չափը պակասեցվել, դարձվել է 600 հազար դրամ, իսկ 2020 թվականի ապրիլի 27-ին դատարանը գրավի գումարը նվազեցրել է մինչև 300 հազար դրամ, դատավճռի հրապարակման պահին գրավը մուծված չէր…

Սենիկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հուլիսի 5-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում